Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (10.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
08.09.2015
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
08.09.2015
Дата вступления в силу
10.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 15

քաղ. Գրոդնո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 16–րդ հոդվածի 6–րդ կետի և Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման անցկացման հարցերը կանոնակարգող ակտերը հաստատելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8–ի թիվ 6 որոշման 2–րդ կետին համապատասխան՝

1. Անցկացնել՝ 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչ և 23-ն ընկած ժամանակահատվածում 2012-2014 թվականների Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում:

2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.

 

Բելառուսի Հանրապետությունից

 

Սինյավսկայա
Տատյանա Կոնստանտինի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկիչ-վերստուգիչ գլխավոր վարչության վերահսկողական աշխատանքի կազմակերպման վարչության խորհրդական

   

Սկիբա
Ժաննա Վասիլիի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկիչ-վերստուգիչ գլխավոր վարչության քրեական հետապնդում իրականացնող մարմինների և դատարանների հանձնարարականներով ստուգումների անցկացման վարչության գլխավոր վերահսկող-վերստուգող

 

Ղազախստանի Հանրապետությունից

 

Աբդինովա
Ժումաբկեն Սաուկենի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության կոմիտեի հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության վարչության գլխավոր փորձագետ

   

Սուլեյմենովա
Այսլու Սիբագատի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության կոմիտեի տեղական բյուջեի կատարման վերահսկողության վարչության գլխավոր փորձագետ

 

Ռուսաստանի Դաշնությունից

Արդասենով
Ալան Սերգեյի՝

Ֆինանսաբյուջետային վերահսկողության Դաշնային ծառայության սոցիալական ոլորտում դաշնային բյուջեի միջոցների, միջբյուջետային տրանսֆերտների և պետական արտաբյուջետային ֆոնդերի միջոցների ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ (վերստուգող խմբի նախագահ)։

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: