Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-26-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.44
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
18.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցները կառավարության սահմանած կարգով ուղղվում են լիազոր մարմնի` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ կադրերի պատրաստմանը, խրախուսմանը և տեխնիկատեխնոլոգիական վերազինմանը, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնմանը:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված միջոցների անբավարարության դեպքում պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են սույն մասի առաջին պարբերությունում նշված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և առաջնահերթություններով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման պետական լիազոր մարմնի` համակարգի զարգացման միջոցների հաշվին:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-26-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան