Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-5-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.23
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.01.2018
Дата вступления в силу
27.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերության «դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված բացառիկ դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի «սույն օրենքի 31-րդ հոդվածում» բառերը փոխարինել «սույն օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածներում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-8.4-րդ մասերով.

«8.2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի`

ա) 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս.

բ) 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը.

գ) 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:

8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ պայմանավորված խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:

8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝

ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար.

բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 10

Երևան

ՀՕ-5-Ն