ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Հայաստանի Հանրապետության կառավարությունը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը.
2) հաստատում է`
ա. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության հայեցակարգը,
բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը,
գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը և պետական պատվերը,
դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը,
ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,
զ. ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,
է. պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը,
ը. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը,
թ. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը,
ժ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը,
ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը` ըստ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության քաղաքականության,
ժբ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը,
ժգ. գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը,
ժդ. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը.
3) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է ռազմարդյունաբերության պետական կոմիտեն, ռազմարդյունաբերական բնագավառի կազմակերպությունները և ռազմագիտատեխնիկական հաստատությունները:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները և» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 10 Երևան ՀՕ-2-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|