Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-29-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.47
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
18.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվում գոյացած միջոցներն օգտագործվում են լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), լիազոր մարմնի աշխատողների խրախուսման և համակարգի զարգացման, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ուղղությունների համար:

Լիազոր մարմնի խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են լիազոր մարմնի խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համալրմանը։

Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման լիազոր մարմնի խրախուսման և զարգացման ֆոնդի հաշվին:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-29-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան