Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-305-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1331
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
08.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գանձապետարանը, պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ) ամբողջությունն է:

3. Գանձապետարանը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) «ա» կետից հանել «գործի» բառը.

2) «գ» կետը «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառով, իսկ նույն կետի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով.

3) «ե» կետի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով.

4) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ժ) «Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման կազմակերպումը».

5) «ժա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի և» բառերը փոխարինել «աշխատակիցներ են համարվում» բառերով և նույն մասը «սահմանված» բառից առաջ լրացնել «օրենսդրությամբ» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պաշտոնի է նշանակվում և ազատվում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ» բառերով.

2) 2-րդ մասի «համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «իրականացնում է օրենսդրությամբ սահմանած այլ լիազորություններ» բառերով.

3) 4-րդ մասի «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «արդյունավետ և հրապարակային օգտագործման» բառերը փոխարինել «արդյունավետ օգտագործման և դրա հրապարակայնության ապահովման» բառերով.

2) 3-րդ մասի՝

ա. «Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է`» բառերը փոխարինել «Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`» բառերով.

բ. «ա», «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.

բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը.

գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում.»,

գ. «դ» կետից հանել «ապահովել» բառը,

դ. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկայացումը.»,

ե. «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:»:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի «Հանրապետության և» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետերով.

«զ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.

է) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» կետերով.

«ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամները, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.

զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 15-րդ հոդվածի «Կենտրոնական գանձապետարանի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասի «բ» կետի «տարեկան բյուջեն» բառերը փոխարինել «տարեկան հաստատված բյուջեն» բառերով, «Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեում կատարված փոփոխությունները» բառերը՝ «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները» բառերով, «կառավարության կամ պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված վերաբաշխումները» բառերը՝ «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները» բառերով.

2) 1-ին մասի «բ», «է» և 2-րդ մասի «ա» կետերը՝

ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառով, իսկ «դասակարգմամբ» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերով,

բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով.

3) 1-ին մասի «դ» կետում՝

ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառով, իսկ «դասակարգման» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերով,

բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառով, 1-ին մասի «Հանրապետության և համայնքների» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և համայնքների» բառերով, և նույն մասը «կառավարությունը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

2) 2-րդ մասի «բ» կետի «գանձապետարանի ստորաբաժանումի պետը» բառերը փոխարինել «գանձապետարանը» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը «Գանձապետարանը» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

 Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը

 

1. Գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:»:

 

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Սույն օրենքը, բացառությամբ 10-րդուղղ. հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 10-րդուղղ.  հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը և 3-րդ կետի «ա» ենթակետը ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, և նրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-305-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան