Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-267-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1293
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «դրոշմապիտակ» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «հսկիչ-դրամարկղային» բառերը փոխարինել «հսկիչ դրամարկղային» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3.1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «սահմանված կարգով» բառերը և 5-րդ մասի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «դրամարկղային չեկի» բառերը փոխարինել «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը և «զ» կետում ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար սահմանված կանոններին համապատասխան» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «բ» կետում «առաքվող» բառը փոխարինել «մատակարարվող» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 9.1-9.6-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 15.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետի «առաքման» բառը փոխարինել «մատակարարման» բառով.

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու)» բառերը փոխարինել «որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-267-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան