Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-294-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1320
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «պաշտոնատար անձի վրա» բառերից հետո լրացնել «, իսկ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում ստուգմամբ հայտնաբերելու դեպքում (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող ծառայությունների կամ գործողությունների դեպքում` առաջին տարեկան պետական տուրքի մասով)` պետական տուրք գանձող մարմնի վրա» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) «0,15» թիվը փոխարինել «0,075» թվով, իսկ «365» թիվը` «730» թվով.

2) առաջին պարբերությունը «նրանցից» բառերից հետո լրացնել «(իսկ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում համալիր հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում` պետական տուրք գանձող մարմնից)» բառերով.

3) երկրորդ պարբերությունը «անձինք» բառից հետո լրացնել «(պետական տուրք գանձող մարմինները)» բառերով, իսկ նույն պարբերության «ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում» բառերով.

4) երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարեկան պետական տուրք վճարողները սահմանված ժամկետում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տույժը վճարվում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն սկսված և սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչև հաշվարկի 365-րդ օրը լրանալը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-294-Ն