Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-287-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1313
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «կատարելու» բառը փոխարինել «կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե, ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների, անձը վճարել է շահութահարկ:».

4) 5-րդ մասը «հարկ» բառից հետո լրացնել «կամ շահութահարկ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի (եթե առկա է), հաշվարկված և վճարած շահութահարկի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի) չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.».

2) 4-րդ կետի «բ» ենթակետի «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի)» բառերով.

3) 6-րդ կետի «արտոնագրային վճար» բառերը փոխարինել «արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար)» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-287-Ն