Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-256-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.26
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.12.2017
Дата вступления в силу
06.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Պետական վերահսկողության շրջանակներում՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերի դրույթները:»:

 

Հոդված 2. 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կենդանական ծագման մթերք` գյուղատնտեսական կենդանիների սպանդից գոյացած և չվերամշակված մսեղիքը, կիսամսեղիքը, քառորդ մսեղիքը, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միսը, աղացած և ծեծած միսը, պոչը և դմակը, վերջույթները՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանները (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպը, ուղեղը, արյունը, լեզուն, ամորձիները, գլուխը, կուրծը, ինչպես նաև չփաթեթավորված և չմակնշված մսամթերք, կաթ և կաթնամթերք, ձուկ և ձկնամթերք, երկկենցաղներ, սողուններ, խխունջներ, միջատներ, խեցգետնակերպեր, ցամաքային և ջրային այլ անողնաշարավորներ և դրանցից ստացված մթերք, չբեղմնավորված ձկնկիթ, սննդային ձու, բնական մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպես պարենային հումք.»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-29.3-րդ կետերով.

«29.1) մսեղիք՝ սպանդի կամ մորթի ենթարկված կենդանու ամբողջական մարմինը առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների և ներքին օրգանների.

29.2) կիսամսեղիք՝ մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանած մասերը.

29.3) քառորդ մսեղիք՝ մսեղիքի չորս մասի բաժանած հատվածները.»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով նախատեսված դեպքերի.».

2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) անձնական սպառման համար, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 25

Երևան
ՀՕ-256-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան