Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-260-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.30
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.12.2017
Дата вступления в силу
01.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 29.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումները քննվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող 29.1-ին գլխով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2017 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-260-Ն