Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-97-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.22/14(1372) Հոդ.177
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.02.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.02.2018
Дата вступления в силу
23.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 8-ին

 

«ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վավերացնել 2009 թվականի հունիսի 16-ին ստորագրված` «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ):

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 17

Երևան

ՀՕ-97-Ն

 

 

Հայաստանի Հանրապետության առարկությունը

 

2009 թվականի հունիսի 16-ին Բիշկեկում (Ղրղզստանի Հանրապետություն) յոթերորդ ամենամյա նիստի ընթացքում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի անդամ պետությունների տրանսպորտի նախարարների կողմից ստորագրված «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման առնչությամբ

 

Հայաստանի Հանրապետությունը խիստ առարկում է «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերապահման վերաբերյալ:

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը հակասում է հանձնաժողովի հիմնարար փաստաթղթերին և խոչընդոտում է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում տրանսպորտի ոլորտում բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: