Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 117
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (20.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.10.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
20.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

20 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 117

քաղ. Մոսկվա

«ՍԵՎ մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծի վերաբերյալ

 

1. Հավանություն տալ «Սև մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Տ. Վալովայա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

ՍԵՎ մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, նկատի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) սև մետալուրգիայի ճյուղի վիճակի վերլուծության արդյունքները, հաշվի առնելով արդյունաբերական արտադրության զարգացման, անդամ պետությունների միջև արդյունաբերական համագործակցության խորացման, գիտատեխնիկական և նորարարական համագործակցության, ներմուծման փոխարինման, սև մետալուրգիայի արտադրանքի մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծման կարևորությունը,

«Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

հանձնարարում է անդամ պետություններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ իրականացնել համագործակցություն սև մետալուրգիայի արտադրանքի արտադրության ոլորտում՝ ըստ հավելվածի սահմանված միջոցառումների ցանկին համապատասխան,

համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ մինչև 2016 թվականի մարտի 1-ը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ակտերի նախագծերի նախապատրաստման առաջարկներ,

տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անդամ պետությունների կողմից համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ընդունման մասին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Վ. Դիլ

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ