Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1099
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.11.2017
Дата вступления в силу
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «29» թիվը փոխարինել «44» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքների լրացուցիչ սահմանափակումները կարող են սահմանվել այլ օրենքներով:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 18-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 4-րդ մասում և 33-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանադրական» բառը փոխարինել «հիմնական» բառով:

 

Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքով դատավորի համար նախատեսված սահմանափակումները մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ս. Սարգսյան

2017 թ. նոյեմբերի 9

Երևան
ՀՕ-154-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան