Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-150-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1095
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.11.2017
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերը փոխարինել «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով», իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը՝ «դատական կարգով» բառերով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «և բողոքի» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերության «, անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն» բառերը փոխարինել «հայցողի դիմումն» բառերով, իսկ «մեկամսյա» բառը՝ «եռամսյա» բառով.

3) 1-ին մասի երկրորդ պարբերության «3 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.

4) 2-րդ մասի «ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով.

5) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմնի» բառերով.

6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի» բառերը փոխարինել «Օտարերկրացիների» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդությամբ դադարել» բառերը փոխարինել «որոշմամբ դադարեցվել» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «մարմինը որոշում է ընդունում» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ս. Սարգսյան

2017 թ. նոյեմբերի 9

Երևան
ՀՕ-150-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան