ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին
«ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. հոկտեմբերի 19 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Կոնվենցիայի հավելվածներում կատարված ցանկացած փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի միայն վավերացման, միանալու, ընդունման և հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|