ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին կետում «40.6-40.12» թվերը փոխարինել «40.6-40.14» թվերով:
Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «40.6 - 40.11 հոդվածներով» բառերը փոխարինել «40.6-40.11, 40.13, 40.14 հոդվածներով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 40.13 և 40.14 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 20 Երևան ՀՕ-45-Ն
ՆախագահՍ. Սարգսյան