ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 69 |
քաղ. Մոսկվա |
«ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Կորեայի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 69 |
քաղ. Մոսկվա |
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Կորեայի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման մոտեցումների որոշման նպատակով գիտահետազոտական աշխատանքներ անցկացնելու հետ կապված գործունեության կազմակերպումը՝ նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության գիտական շրջանակների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ դրա անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև նշված աշխատանքների շրջանակներում Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրային գոտիներ ստեղծելու նպատակահարմարության վերլուծության իրականացումը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ Կորեայի Հանրապետության հետ անցկացնել ոչ պաշտոնական խորհրդակցություններ՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունների վերաբերյալ, և նշված խորհրդակցությունների արդյունքների մասին զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից
|
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|