Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-253-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2017-31.12.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.36
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.12.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2016
Дата вступления в силу
09.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «պետական կառավարչական հիմնարկների,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի,» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-253-Ն