Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-192-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1107
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.11.2016
Дата вступления в силу
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15.5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 

«5) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում»:

 

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «դ» կետը «պահանջի հետ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում։»:

 

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների հաշվանցի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 40.1-ին հոդվածով:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին հոդվածով.

 

«Հոդված 40.1. Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացումը

 

1. Սույն օրենքի իմաստով զուտացում է համարվում՝

ա) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրով վճարման կամ մատակարարման պարտավորության վաղաժամկետ կատարման ենթարկելը կամ վաղաժամկետ դադարեցնելը.

բ) սույն մասի «ա» կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման կամ վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը.

գ) սույն մասի «բ» կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի.

դ) սույն մասի «բ» կետով հաշվարկված և «գ» կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը՝ հաշվանցի կամ այլ միջոցներով։

2. Սույն օրենքի իմաստով զուտացման համաձայնություն է հանդիսանում կողմերի համաձայնությունը, որը`

ա) նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակներում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.

բ) նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.

գ) «ա» և «բ» կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության համաձայնագիրը։

3. Սույն օրենքի շրջանակներում զուտացման նպատակով ֆինանսական գործարք են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները։

4. Սույն օրենքի շրջանակներում զուտացման նպատակով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված՝

ա) հետևյալ ապահովված իրավունքները.

1) արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,

2) երաշխավորությունը և երաշխիքը,

3) մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,

4) գրավչության գործիքները.

բ) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում, որպես ապահովման միջոց, արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ՝ ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները:

5. Սույն օրենքի շրջանակներում թույլատրվում է զուտացման համաձայնության շրջանակներում զուտացման իրականացումը՝ անկախ սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներից:

6. Կառավարիչն իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ կողմին տրված իրավունքները, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ:

7. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին:

8. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ կառավարչի իրավունքները չեն տարածվում զուտացման համաձայնության շրջանակներում պարտապանից պահված կամ պարտապանի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների և ապահովության պայմանագրերի վրա:»։

 

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

 

«ե) պարտապանի և պարտատիրոջ միջև զուտացման համաձայնության և (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.

1) զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում,

2) կնքման պահին պարտապանի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր,

3) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ։»։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-192-Ն