Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-195-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1110
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.11.2016
Дата вступления в силу
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդկությամբ «դ.2» կետով.

«դ.2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իր հաշվին և իր անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ.».

2) 3.1-ին մասի «դ» կետով» բառերը փոխարինել «դ» և «դ.2» կետերով» բառերով, իսկ նույն մասը «արժեթղթերով» բառից հետո լրացնել «և ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 14.1-ին հոդվածի 3-րդ մասի «դ» կետը «այլ արժեթղթերի» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարգավորված ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային արժեթղթերում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարված գործարքներում, որոնց հիմքում ընկած է ներդրումային արժեթուղթ,» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-195-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան