Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-144-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.984
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.09.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.10.2016
Дата вступления в силу
27.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով.

 

«13) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան` օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան.

14) սերտիֆիկացման մարմին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «կողմից» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «վարում է» բառերից առաջ լրացնել «իր սահմանած կարգով» բառերով, իսկ «սուբյեկտների» բառից հետո՝ «հաշվառման» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «և օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի» բառերը.

2) 4-րդ մասի «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հոկտեմբերի 17

Երևան

ՀՕ-144-Ն