ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 14.3-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «գյուղական համայնքների» բառերը փոխարինել «բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների» բառերով.
2) 19-րդ մասի «Գյուղական համայնքներում և մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքներում» բառերը փոխարինել «մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում» բառերով.
3) 20-րդ մասի առաջին պարբերությունից «քաղաքային» բառը հանել, իսկ երկրորդ պարբերության «Քաղաքային» բառը փոխարինել «Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված» բառերով.
4) 21.1-ին մասի «գյուղական համայնքների» բառերը փոխարինել «բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14.4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գյուղական և մինչև 15000 բնակիչ ունեցող քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «մինչև 15000 բնակիչ ունեցող համայնքների» բառերով.
2) 4-րդ մասից «քաղաքային» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունից «Քաղաքային և գյուղական» բառերը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. նոյեմբերի 4 Երևան ՀՕ-171-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|