Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-153-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2017-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.993
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.09.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.10.2016
Дата вступления в силу
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Հաստատագրված վճար վճարողները

 

Հաստատագրված վճար վճարողներ են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` վճարողներ), որոնք զբաղվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներով:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Հաստատագրված վճարի կառուցվածքը

 

Իրավաբանական անձանց համար հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացումը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ժէ» կետերով սահմանված գործունեություն իրականացնողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ վերադաս հարկային մարմնի հաստատած ձևի հայտարարություն (այսուհետ` հայտարարություն):

Ընդ որում՝

1) սույն օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները՝

ա. հայտարարությունը ներկայացնում են մինչև գործունեությունն իրականացնելուն (սկսելուն, վերսկսելուն) նախորդող վերջին աշխատանքային օրը,

բ. գործունեության իրականացման ընթացքում հայտարարությունը ներկայացնում են հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում,

գ. ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման) դեպքում նախապես, մինչև ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությանը նախորդող վերջին աշխատանքային օրը, ներկայացնում են նոր հայտարարություն.

2) սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները՝

ա. հայտարարությունը ներկայացնում են գործունեությունն իրականացնելուց (սկսելուց, վերսկսելուց) առնվազն երեք աշխատանքային օր առաջ,

բ. գործունեության իրականացման ընթացքում հայտարարությունը ներկայացնում են յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը, ընդ որում՝ գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն,

գ. ելակետային տվյալների ավելացման դեպքում տվյալ ամսվա համար ներկայացնում են նոր հայտարարություն՝ ելակետային տվյալների ավելացում կատարելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ.

3) սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղեր իրականացնողները հայտարարություն են ներկայացնում յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2. Սույն օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները գործունեության դադարեցման դեպքում վերադաս հարկային մարմնի հաստատած ձևի գործունեության դադարեցման մասին դիմում-հայտարարություն (այսուհետ` դիմում) տալու միջոցով նախապես, մինչև դադարեցմանը նախորդող վերջին աշխատանքային օրը, տեղեկացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածի սկիզբը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետով սահմանված գործունեություն իրականացնողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ (այսուհետ` տեղեկություններ) ամսվա ընթացքում իրենց ստացած և իրացրած գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով վճարողները տեղեկությունները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Տեղեկությունների ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածով սահմանված հայտարարությունը, դիմումը, տեղեկությունները հարկային մարմին կարող են ներկայացվել՝

1) թղթային տարբերակով՝ առձեռն կամ փոստով.

2) էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով՝ համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգի:

Հայտարարության, դիմումի, տեղեկությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «ավելացված արժեքի հարկի» բառերից հետո լրացնել «և շահութահարկի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի «մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ավտոտրանսպորտային գործունեություն է համարվում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի, ինչպես նաև բեռնատար մեքենաներով բեռների փոխադրումների իրականացումը:»:

 

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին պարբերության «Մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով» բառերը փոխարինել «Ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով» բառերով, իսկ «անհրաժեշտ միկրոավտոբուսների» բառերը՝ «անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների» բառերով.

2) երկրորդ պարբերության «միկրոավտոբուսների» բառը փոխարինել «ավտոբուսների կամ միկրոավտոբուսների» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 94-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերի առաջին պարբերություններից հանել «(բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի)» բառերը.

2) 2-րդ և 3-րդ մասերի երկրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գործունեության փաստացի սկսման օրվա որոշման անհնարինության դեպքում խախտման ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան վեց ամիսը:».

4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «և ինտերնետ շահումով խաղերի» և «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 94.1-ին հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ պարբերության «11-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 96-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «ը», «ժե», «ժզ», «ժը», «ի» և «(կասեցման)» բառերը:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հոկտեմբերի 18

Երևան

ՀՕ-153-Ն