Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-147-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.987
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.09.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.10.2016
Дата вступления в силу
05.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Ծանուցման ժամկետները

 

1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից՝ հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ծանուցումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով:»:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

 

1) 1-ին և 5-րդ մասերի «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 6-րդ մասի 1-ին կետից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «օրվանից հետո` տասնօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «մասին» բառով, իսկ «մեկամսյա ժամկետում» բառերը՝ «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տասնօրյա ժամկետում» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 6-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հոկտեմբերի 18

Երևան

ՀՕ-147-Ն