Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-145-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (05.11.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.985
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.09.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.10.2016
Дата вступления в силу
05.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սելեկցիոն նվաճման արտոնագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասը «պահանջները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դիմումի ձևը,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Հայտը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասից հանել «՝ երեք ամսվա ընթացքում,» բառերը.

2) 3-րդ մասի «փորձաքննությունից հետո պարզվի» բառերը փոխարինել «փորձաքննության արդյունքում պարզվում է» բառերով.

3) 4-րդ մասի «15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման հայտը ներկայացնելու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հայտը ներկայացնելու օր է համարվում ուղղված և պակաս փաստաթղթեր ներկայացնելու օրը:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.

«7.1. Լիազորված մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն:

7.2. Հայտը պաշտոնապես հրապարակվում է այդ մասին որոշում կայացնելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում:».

6) 8-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

7) 9-րդ մասում՝

1) «փորձաքննությունից հետո» բառերը փոխարինել «փորձաքննության անցկացման մասին դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասից հանել «, և որոշում կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ է պահում հայտատուին» բառերը, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:».

2) 3-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Լիազորված մարմինը, առարկությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Առարկությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինն առարկության պատճենը ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում առարկության պատճենը ստանալ առձեռն:».

3) 4-րդ մասը «Իր ունեցած» բառերից առաջ լրացնել «Հերքում ստանալու դեպքում,» բառերով, նույն մասից հանել «և մեկ շաբաթվա ընթացքում որոշման մասին տեղյակ է պահում հայտատուին» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:».

4) 5-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը բողոքարկման խորհրդի որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում: Լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի ձևավորման կարգը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին համարվում է լիազորված մարմնի վերջնական որոշում:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «և երեք օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում իր որոշումը» բառերը, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հեղինակային վկայագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով սույն մասով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև հայտարարված սելեկցիոն նվաճման նորության վերաբերյալ առարկությունները և հայտատուի ներկայացրած գրավոր հերքումները մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը տեղադրվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքում և համարվում են պաշտոնապես հրապարակված տեղեկություններ:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հոկտեմբերի 17

Երևան

ՀՕ-145-Ն