Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 36
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (21.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ)» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցով ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում)» որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ)» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրության 42-րդ կետով նախատեսված ազատականացման ծրագրերի նախապատրաստման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 59-րդ կետին համապատասխան և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցով ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում)» որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2015 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ)

 

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրության 42-րդ կետով նախատեսված ազատականացման ծրագրերի նախապատրաստման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 59-րդ կետին համապատասխան և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցով ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը նախապատրաստել ազատականացման ծրագրեր՝ նշելով սույն Որոշմամբ հաստատված ցանկում նշված ոլորտներում (ենթաոլորտներում) ծառայությունների միասնական շուկայի ձևավորման կոնկրետ ժամկետներ (անցումային շրջանի):

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն Որոշման 2-րդ կետում նշված ազատականացման ծրագրերը:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ սույն Որոշումն իրականացնելու նպատակով սույն Որոշմամբ հաստատված ցանկում նշված ծառայությունների ոլորտներում (ենթաոլորտներում) ստեղծել աշխատանքային խմբեր:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Ի. Շուվալով

Հավելված

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան