ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ճարտարապետության,» բառից հետո լրացնել «շինարարության,» բառով.
2) 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը «ճարտարապետության,» բառից հետո լրացնել «շինարարության,» բառով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.
«Հոդված 31.1. | Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը |
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաև շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարության զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի և շինությունների կառուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-103-Ն |