Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-79-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.491
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.05.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.06.2016
Дата вступления в силу
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.6-րդ հոդվածով.

 

«Հոդված 19.6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում արտաքին առևտրի

ոլորտում սահմանափակումների

ենթակա ապրանքներ երրորդ

երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ

երկրներ արտահանելու լիցենզիաներ

կամ թույլտվություններ կամ

հավաստագրեր (կամ դրանց

կրկնօրինակներ) տրամադրելու համար

բազային տուրքի չափով, 

եթե սույն օրենքով այլ 

դրույքաչափ 

նախատեսված չէ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-79-Ն