Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-77-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2017-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.489
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.05.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.06.2016
Дата вступления в силу
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) առաջին պարբերությունը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.

2) երկրորդ պարբերությունը «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասում`

 

1) առաջին նախադասությունը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 13.7-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերով.

2) 3-րդ մասը «պատճենները» և «տեղեկությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-77-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան