Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-71-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (18.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.483
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.05.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.06.2016
Дата вступления в силу
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով.

 

«36) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի ստացած ֆինանսական հատուցումը, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:»:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

 

«3.1 Ծախս չեն համարվում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:»:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-71-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան