Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-42-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.26/33(1213).1 Հոդ.353.8
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.04.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.04.2016
Дата вступления в силу
06.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի ապրիլի 7-ին

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«բ) փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «արդարադատության և այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները» բառերը փոխարինել «արդարադատության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները» բառերով.

2) 2-րդ մասի «արդարադատության պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները կիրառվում են հետևյալ միջոցառումների իրականացման նպատակով» բառերը փոխարինել «արդարադատության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետևյալ միջոցառումների իրականացման նպատակով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետում «կիրառման կարգն ու նրանց խնդիրները» բառերը փոխարինել «, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման կարգն ու նրանց խնդիրները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. ապրիլի 26

Երևան

ՀՕ-42-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան