Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.10/19(1199) Հոդ.200
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.02.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.03.2016
Дата вступления в силу
20.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի փետրվարի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածում՝

 

1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային
տուրքի 15000-ապատիկի չափով».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով»:

Հոդված 2.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք վճարած անձը մինչև պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը կարող է զբաղվել նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք՝ խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2016 թ. մարտի 4

Երևան

ՀՕ-30-Ն