Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-12-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.14
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.01.2016
Дата вступления в силу
23.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 15-րդ կետի «80» թիվը փոխարինել «96» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետով.

«33.1) խաղողագործական մակրոշրջան՝ խաղողագործական մի քանի տարածաշրջաններ կամ խաղողագործական մեկ կամ մի քանի տարածաշրջանների և խաղողագործական տարածաշրջանների մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանների մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի և դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, և որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձևով դրսևորվում են միայն տվյալ պայմաններում.».

3) 68-րդ կետի «12» թիվը փոխարինել «4» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը «տարածաշրջանները» բառից հետո լրացնել «, մակրոշրջանները» բառով.

2) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Խաղողագործական տարածաշրջաններում տարբեր բնակլիմայական առանձնահատկություններ ունեցող խաղողագործական տարածքների առկայության դեպքում ըստ անհրաժեշտության կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական մակրոշրջաններ և միկրոշրջաններ:

4. Խաղողի մշակության մակրոշրջանների և միկրոշրջանների սահմաններն ու դրանց անվանումները սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը «տարածաշրջանում» բառից հետո լրացնել «կամ մակրոշրջանում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության» բառը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17.

Աշխարհագրական նշումով գինիների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները

 

1. Աշխարհագրական նշումով գինիներ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) առանձին հաշվառել և փաստաթղթավորել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

Հայկական կոնյակների արտադրությանը ներկայացվող պահանջները

 

1. Հայկական կոնյակ և (կամ) հայկական կոնյակի սպիրտ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) առանձին հաշվառել և փաստաթղթավորել հայկական կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:»:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Խաղողի օղիները և խաղողի օղիների պատրաստման համար նախատեսված թորվածքներն աշխարհագրական նշում են ստանում կամ այդ նշումից զրկվում են օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «տարածաշրջանում» բառից հետո լրացնել «կամ մակրոշրջանում կամ միկրոշրջանում» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 44.

Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները

 

1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) հաշվառել և փաստաթղթավորել աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:»:

 

Հոդված 11. Օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների 1-ին մասերի «անչափահասների, հղի կանանց, մեխանիզմների հետ աշխատող օպերատորների, որոշակի առողջական խնդիրներ ունեցողների համար այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների և» բառերը փոխարինել «այդ արտադրանքի օգտագործման հակացուցումները,» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի «վերամշակողը» բառը փոխարինել «վերամշակումը» բառով.

2) 1-ին մասի «միայն» բառը փոխարինել «գինեգործական արտադրանքի արտադրությունից» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել և փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակները:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով.

«3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

4. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

5. Գինեգործական արտադրանք արտադրողը և (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների և միջին գնի մասին:

6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների և ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի քանակների մասին:»:

 

Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «Իզոտոպային տվյալների ազգային բանկը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.

2) 3-րդ մասի «իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու կարգը:».

4) 5-րդ մասի «, նմուշառման կարգը և նմուշների քանակը սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում՝

 

1) 2-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերը.

2) 3-րդ կետի «44-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) զրկվում է հայկական կոնյակ նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 23-28-րդ հոդվածների դրույթների խախտումներով:»:

 

Հոդված 15. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 3-րդ և 5-րդ կետերի «2018» թիվը փոխարինել «2016» թվով.

2) 6-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 4-րդ մասի և» բառերը, իսկ «2017» թիվը փոխարինել «2019» թվով:

 

Հոդված 16.

Անցումային դրույթներ

 

1. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի գործողությունը կասեցնել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը` խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության որոշման համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներով պայմանավորված:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվող հարաբերությունները կարգավորվում են մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող կարգով և պայմաններով:

 

Հոդված 17.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-12-Ն