Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-14-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.16
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.12.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.01.2016
Дата вступления в силу
23.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի 20-րդ հոդվածում՝

 

1) 7-րդ մասը «դիմել» բառից հետո լրացնել ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ֆինանսական համակարգի հաշտարարին (ֆիզիկական անձ վարկային տեղեկատվության սուբյեկտի դեպքում) կամ» բառերով.

2) 9-րդ մասը «դատարանի» բառից հետո լրացնել «կամ ֆինանսական համակարգի հաշտարարի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-14-Ն