Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-151-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.12/1(1181).1 Հոդ.1190
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.12.2015
Дата вступления в силу
09.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքապետարանների և գյուղապետարանների» բառերը փոխարինել «համայնքապետարանների» բառով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

 

«Հոդված 29.1. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձևավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցնելը

 

1. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձևավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:»:

 

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետում «լուծարումը» բառը փոխարինել «գործունեության դադարումը» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-151-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան