ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ՝ «Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում՝
1) 9.6-րդ կետի 9.6.1.3-րդ ենթակետը «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ անալոգային հեռարձակումների)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.8-րդ կետով.
«9.8. մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 100.000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-204-Ն