ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «և պետական բյուջե է վճարվում որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում» բառերով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը կիրառվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակված տուգանքների նկատմամբ, եթե այդ որոշումն ընդունվել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված և նշանակման օրվանից եռամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-162-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|