ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
24 մարտի 2015 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությունը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների մասին» Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությունը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների և սահմանափակումների հայտնաբերման ու վերացման մասով տիրող իրավիճակի մասին Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի զեկույցը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
շարունակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների և գործադիր իշխանության մարմինների հետ տարվող փոխգործակցության կազմակերպման աշխատանքները՝ արգելքների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերման և վերացման նպատակով (այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միանալու փաստը).
անցկացնել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերման և վերացման աշխատանքի դիտանցում, որն իրականացվում է սույն Կարգադրության 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության վրա արգելքների, առգրավումների ու սահմանափակումների ազդեցության գնահատում.
յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքների մասին։
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|