Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-143-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.14/84(1173) Հոդ.1093
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.12.2015
Дата вступления в силу
24.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «անշարժ գույքի օբյեկտ» հասկացության «ենթակառուցվածքներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ միավորների մաս կազմող կամ միմյանցից անբաժանելի հաղորդակցության ցանցեր (երկաթգիծ, մալուխային գիծ, խողովակաշար և այլն)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ժամկետները» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 9
Երևան
ՀՕ-143-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան