Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-173-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (24.03.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1144
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.12.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.12.2015
Дата вступления в силу
24.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ կետով.

 

«46) դասիչ` նիշավորում՝ ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում`

 

1) 2-րդ կետի «բաղադրությունը, բացառությամբ հետևյալ դեպքերի`» բառերը փոխարինել «բաղադրությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ: Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետևյալ դեպքերում`» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-173-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան