Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-165-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1130
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.12.2015
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.1-ին հոդվածի 4-րդ մասի «մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «մարմիններ են հանդիսանում վերադաս հարկային և մաքսային մարմինները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող և ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչև այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից: Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչև այդ ապրանքների օտարումը:».

2) 2-րդ մասից հանել «՝ նրանց կողմից դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում» բառերը.

3) 3-րդ մասի երկրորդ նախադասության «, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում» բառերը փոխարինել «՝ նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվություն (բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի) ներկայացնելու դեպքում» բառերով և հանել երրորդ նախադասությունը.

4) 4-րդ մասի 2-րդ կետը «շրջանառության հարկ վճարող» բառերից հետո լրացնել «և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերով.

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հարկային տեսչությունները և մաքսատները յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ իրենց կողմից տրամադրվող դրոշմապիտակների տեսակների: Քարտում նշվում են տրամադրված և (կամ) հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:».

6) 7-րդ մասի «հայտի ձևը» բառերը փոխարինել «հայտի և հաշվետվության ձևերը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը՝ «վերադաս հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9.4-րդ հոդվածում 4-րդ մասը «ենթակա ապրանքի» բառերից հետո լրացնել «տեսակին, ենթատեսակին, նկարագրին,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով.

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «հարկային և մաքսային վերադաս մարմինների» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».

3) 5-րդ մասը՝

ա. «դրությամբ» բառից հետո լրացնել «հարկ վճարողի կողմից» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Նշված ապրանքների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվության բացակայության դեպքում հարկային պարտավորություններ հաշվարկվում են պարտադիր դրոշմավորման ենթակա այն ապրանքների մասով, որոնց համար տվյալ հարկ վճարողի մոտ այդ ժամանակաշրջանում հաշվարկվում են առավելագույն հարկերը:».

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հարկ վճարողը պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ այդ ապրանքների դուրսգրման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:».

5) հանել 7-րդ մասի «Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:» նախադասությունը.

6) 8-րդ մասի 2-րդ կետի «կենտրոնական մասը» բառերը փոխարինել «համարը» բառով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.

«9. Դրոշմապիտակները կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:

10. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած դրոշմապիտակների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

11. Սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 10-րդ մասերին համապատասխան՝ վճարումները սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-165-Ն