Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-118-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.11.2015-01.06.2016)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.18/76(1165) Հոդ.962
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.11.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.11.2015
Дата вступления в силу
19.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասի առաջին պարբերության «անձնագրին փոխարինող» բառերը փոխարինել «նույնականացման քարտը, անձնագրին փոխարինող» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ է, ապա ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում կատարվում է գրառում այդ մասին, իսկ նույնականացման քարտով քվեարկողների թիվը հաշվարկվում և նշվում է քվեարկության արդյունքների արձանագրություններում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցելիս նույնականացման քարտում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը չի ստուգվում, իսկ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-118-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան