Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.644
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.06.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.07.2015
Дата вступления в силу
22.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի հունիսի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին բաժնով.

 

«7.1. ՋՐԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 7.1.1. խմելու ջրամատակարարման կամ

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

ծառայությունների մատուցման համար` տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի 
չափով»:

 

Հոդված 2. Օրենքի 19.4-րդ հոդվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-112-Ն