Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-242-Ա
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (01.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
30.11.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.11.2016
Дата вступления в силу
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՆԿ-96-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության՝

1) «2012-2016» թվերը փոխարինել «2012-2017» թվերով.

2) 1-ին հավելվածից հանել «Իրավական համակարգի և դատական բարեփոխումների հաջորդայնությունը և արդիականությունն ապահովելու նպատակով իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. սույն ռազմավարական ծրագիրը և 2-րդ հավելվածով նախատեսված ծրագրից բխող միջոցառումների ցանկը 2014-2016թթ. ժամանակահատվածի համար կարող են համալրվել լրացուցիչ միջոցառումներով:» նախադասությունը.

3) 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն 1-ին հավելվածի.

4) 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն 2-րդ հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 30

Երևան

ՆԿ-242-Ա

 

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2016 թ. նոյեմբերի 30-ի

ՆԿ-242-Ա կարգադրության

 

 

«Հավելված 2

ՀՀ Նախագահի

2012 թ. հունիսի 30-ի

ՆԿ-96-Ա կարգադրության

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Նպատակ-խնդիր

Գործողություն

Գործողության կատարման վերջնաժամկետ

Պատասխանատու մարմին

Օբյեկտիվ վերստուգելի
չափանիշ

1. ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1.1. Ամբողջովին ապահովել դատավորների
գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշների և ընթացակարգերի ներդրումը

1.1.1. Իրականացնել դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովում

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության
նախարարություն,
ՀՀ դատական
դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային ապահովումն իրականացված է

 

 

1.1.2. Առանձին դատարաններում փորձարկել դատավորների գործունեության
գնահատման համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները

2017թ. սեպտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

 

Դատավորների գործունեության գնահատման համակարգը փորձարկված է, ծրագրային թերությունները վերացված են

 

1.1.3. Նախատեսել դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփման, դրանք դատավորների ինքնակառավարման մարմիններում քննարկելու և դրանցից բխող ինչպես կոնկրետ դատավորների, այնպես էլ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակման կառուցակարգեր

2017թ. հուլիս

ՀՀ դատական դեպարտամենտ, Դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

 

Համապատասխան կառուցակարգերը մշակված են

 

 

1.1.4. Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառել բոլոր
դատարաններում

2017թ. դեկտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառվում է բոլոր դատարաններում

 

 

1.1.5. Դատական դեպարտամենտն ապահովել տեխնիկական միջոցներով և զարգացնել սպասարկող անձնակազմի կարողությունները

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական դեպարտամենտն ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և սպասարկող անձնակազմը վերապատրաստված է

 

1.2. Բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը՝ կարգապահական վարույթի օբյեկտիվության, արդարության և արդյունավետության երաշխավորմամբ

1.2.1. Ուսումնասիրության
հիման վրա մշակել հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքներ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակված օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

1.3. Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը

1.3.1. Խթանել դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելը

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ, Դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

 

Էթիկայի և կարգապահական հարցերի
հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրված է առնվազն տասը պարզաբանում

 

1.3.2. Զարգացնել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների կարողությունները

2017թ. դեկտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ, Դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

 

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր անդամներն առնվազն մեկ անգամ վերապատրաստվել են

1.4. Բնակչության թվին և դատավորների ծանրաբեռնվածությանը համապատասխան հավասարակշռել դատավորների թվաքանակը

 

1.4.1. Ուսումնասիրել դատավորների ծանրաբեռնվածությունը, այդ թվում՝ վիճակագրության ամփոփման միջոցով, և ներկայացնել առաջարկություններ՝ դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների թվի ու գործերի հավասարակշռման վերաբերյալ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ դատական դեպարտամենտ

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկությունները ներկայացված են իրավասու մարմիններին

1.5. Բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան

 

1.5.1. Մշակել դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ դատական դեպարտամենտ

Դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները սահմանող իրավական ակտերում փոփոխությունների նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

 

 

1.5.2. Իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

 

Էլեկտրոնային շրջանառությունն ապահովող համակարգը ներդրված է

 

 

1.5.3. Առանձին դատարաններում փորձարկել փաստաթղթերի թվայնացման համակարգը և վերացնել ծրագրային թերությունները

2017թ. սեպտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

Փաստաթղթերի թվայնացման համակարգը փորձարկված է, և ծրագրային թերությունները վերացված են

 

 

1.5.4. Փաստաթղթերի թվայնացման համակարգն ամբողջությամբ կիրառել բոլոր դատարաններում

2017թ. դեկտեմբեր

ՀՀ դատական դեպարտամենտ

Թվայնացված փաստաթղթերի շրջանառություն ապահովող համակարգն ամբողջությամբ կիրառվում է բոլոր դատարաններում

 

 

1.5.5. Ապահովել դատավորների և դատական ծառայողների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստման իրականացումը

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորները և դատական ծառայողները վերապատրաստված են

 

2. ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2.1. Մշակել ՀՀ նոր
քրեական օրենսգիրք

2.1.1. Նախապատրաստել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

2.2. Զարգացնել պրոբացիայի ծառայության կարողությունները

 

2.2.1. Ներդնել պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական մասնագիտական ուսուցման համակարգ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Մասնագիտական ուսուցման համակարգը ներդրված է

 

2.3. Բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը

 

2.3.1. Ուսումնասիրության հիման վրա մշակել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնող մարմինների համակարգը պարզեցնելուն և յուրաքանչյուր մարմնի գործառույթները հստակեցնելուն ուղղված փոփոխություններ

2016թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

 

 

2.3.2. Ուսումնասիրության հիման վրա սահմանել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը որոշելու օբյեկտիվ չափանիշներ

2016թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Իրավական ակտի նախագիծը ներկայացված է ընդունող մարմնին

 

 

2.3.3. Ուսումնասիրության հիման վրա սահմանել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

2.4. Բարեփոխել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը

 

2.4.1. Ուսումնասիրության հիման վրա վերանայել ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և սահմանել վերջինիս գործունեության իրավական ընթացակարգերը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Իրավական ակտերի
նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

 

2.4.2. Ուսումնասիրության հիման վրա սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

3.1. Մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրք

 

3.1.1. Նախապատրաստել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրքը ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից
մոտեցումներին

4.1.1. Մշակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

5. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

5.1. Մշակել դատական նիստերի չարդարացված հետաձգումների կանխարգելման ընթացակարգեր

 

5.1.1. Իրականացնել դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություններ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված են դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման առավել արդյունավետ եղանակները

 

5.2. Ուսումնասիրել սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու վերաբերյալ միջազգային փորձը

 

5.2.1. Կատարել համապատասխան ուսումնասիրություն, ներկայացնել առաջարկություններ և ըստ անհրաժեշտության մշակել օրենքի նախագիծ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ուսումնասիրության
արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկությունները մշակված են, և ըստ անհրաժեշտության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

5.3. Սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման սահմանափակ և հստակ հիմքեր ու դրանց անցկացման դեպքում՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորման մեխանիզմներ

5.3.1. Սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

5.4. Ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցը

 

5.4.1. Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա որոշակիացնել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման կառուցակարգերը՝ հստակեցնելով բողոքների քննության ընդդատությունը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ուսումնասիրության
արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկությունները մշակված են, և օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

6. ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

6.1. Հստակեցնել
անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակը և բարելավել դրա որակը

6.1.1. Ապահովել հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ բարեփոխումը

2016թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

 

6.1.2. Մշակել անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ

2016թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

7.1. Ապահովել դատախազության լիարժեք անկախությունն ու հաշվետվողականությունը, դատախազության գործունեությանը չմիջամտելու սկզբունքի իրացումը

 

7.1.1. Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք վերանայել դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

7.1.2. Հստակեցնել դատախազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը` համապատասխան փոփոխություններ կատարելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

 

7.1.3. Սահմանել միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

2017թ. ապրիլ

ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ արդարադատության նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7.2. Ուսումնասիրել քրեաիրավական ոլորտից դուրս պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազության գործառույթները

 

7.2.1. Ուսումնասիրության հիման վրա ըստ անհրաժեշտության մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծն ըստ անհրաժեշտության ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7.3. Բարեփոխել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

7.3.1. Մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7.4. Բարելավել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազության կարողությունները

 

7.4.1. Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունն ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

2017թ. դեկտեմբեր

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգը փորձարկված և ներդրված է

 

 

7.4.2. Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող՝ արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

2017թ. դեկտեմբեր

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Դատախազության արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգը փորձարկված և ներդրված է

 

 

7.4.3. Ապահովել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումների իրականացումը

2017թ. դեկտեմբեր

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Դատախազները տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում վերապատրաստված են

 

7.5. Ուսումնասիրության հիման վրա բարձրացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի արդյունավետությունը

7.5.1. Ուսումնասիրության հիման վրա մշակել օրենսդրական փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

7.6. Ապահովել դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակում տրված
օրինական պահանջների պարտադիր կատարումը

7.6.1. Մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

8.1. Կատարելագործել և խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները

 

8.1.1. Իրականացնել արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված միջոցառումներ

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված առնվազն մեկ միջոցառում իրականացված է

 

8.2. Ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման միջազգային փորձը և հեռանկարները

 

8.2.1. Ապահովել միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակումը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնները մշակված են

 

8.3. Զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը

 

8.3.1. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացումը

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամբողջ բազան թվայնացված է

 

 

8.3.2. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական տվյալների գաղտնիության պահպանությունը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է

 

8.4. Ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտներին մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված որակյալ ծառայությունների մատուցումը՝ հիմնելով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ

8.4.1. Ընտրել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնման մոդել և մշակել համապատասխան իրավական ակտեր

2017թ. հունվար

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

 

8.4.2. Իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա միասնական միջերեսի միջոցով հասանելի դարձնել գործող տվյալների բազաները

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ծրագրային ապահովումն իրականացված և փորձարկված է

 

 

8.4.3. Մարզերում ապահովել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների գործարկումը

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Առնվազն երեք մարզում գործում է միասնական սպասարկման կենտրոն

 

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

9.1. Բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և
իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները

9.1.1. Նախատեսել արդարադատության ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ և դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր և չափորոշիչներ

2017թ. դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Արդարադատության
ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը և դրան համապատասխան կրթական ծրագրերը և չափորոշիչները սահմանված են

 

9.1.2. Մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ծրագիրը մշակված և ընդունված է

 

 

9.1.3. Մշակել իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան իրավական ակտեր

2017թ. սեպտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

10. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

10.1. Ապահովել ծրագրի իրականացման թափանցիկությունը

 

10.1.1. Հանրության շրջանում տարածել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ

 

2016-2017թթ.
(շարունակական)

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տարածված է զանգվածային լրատվության տարբեր միջոցներով

 

 

10.1.2. Կազմել և հրապարակել
եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ

2016թ. դեկտեմբեր, 2017թ. մարտ, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հաշվետվությունները հրապարակված են

 

10.1.3. Մինչև հրապարակումը քննարկել և հաստատել եռամսյակային և տարեկան հաշվետվությունները

2016թ. դեկտեմբեր, 2017թ. մարտ, հունիս, սեպտեմբեր և
դեկտեմբեր

Աշխատանքային խումբ

Հաշվետվությունները հաստատված են

 

10.1.4. Գործողությունների
լիարժեք, արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու համար ըստ անհրաժեշտության կազմակերպել քննարկումներ և պատասխանատու մարմիններին ներկայացնել առաջարկություններ

2016-2017թթ. (շարունակական)

Աշխատանքային խումբ

Քննարկումներն ըստ անհրաժեշտության անցկացված են, առաջարկությունները՝ ներկայացված

 

10.1.5. Համակատարմամբ գործողությունների իրականացման կապակցությամբ ըստ անհրաժշտության կազմակերպել քննարկումներ և ներկայացնել համապատասխան առաջարկություններ

2016-2017թթ. (շարունակական)

Աշխատանքային խումբ

Քննարկումներն ըստ անհրաժեշտության անցկացված են, առաջարկությունները՝ ներկայացված»:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Ա. Գևորգյան

 

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2016թ. նոյեմբերի 30-ի

ՆԿ-242-Ա կարգադրության

 

 

«Հավելված 3

ՀՀ Նախագահի

2012թ. հունիսի 30-ի

ՆԿ-96-Ա կարգադրության

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ)»:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան