Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.632
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.06.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.07.2015
Дата вступления в силу
01.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք)` 3-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետը «բարձրագույն» բառից առաջ լրացնել «հանրակրթական կամ միջին մասնագիտական կամ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 8.1-ին մասում «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում են օրենքով և ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-100-Ն