ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հունիսի 23-ին
«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-75-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-86-Ն |