ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հունիսի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 4-րդ հոդվածի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 2. Կանոնագրքի 65-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «կամ ավագային» բառերը հանել:
Հոդված 3. Կանոնագրքի 91-րդ հոդվածի 5-րդ մասում, 94-րդ հոդվածի 7-րդ մասում և 98-րդ հոդվածի 4-րդ մասում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:
Հոդված 4. Կանոնագրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասում և 125-րդ հոդվածի 3-րդ մասում «ավագների» բառը փոխարինել «սերժանտների» բառով:
Հոդված 5. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 126.3-րդ և 126.4-րդ հոդվածներով.
«Գնդի (բրիգադի) սերժանտը
Հոդված 126.3. Գնդի (բրիգադի) սերժանտը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդի (բրիգադի) ստորաբաժանումների սերժանտների ուսուցման, զինվորական դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, գնդի (բրիգադի) ստորաբաժանումների սերժանտների հետ մարտական պատրաստության պարապմունքների որակով անցկացման, նրանց մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացման համար:
Նա ենթարկվում է գնդի (բրիգադի) հրամանատարին և համարվում է ենթակա սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների անմիջական պետը:
Հոդված 126.4. Գնդի (բրիգադի) սերժանտը պարտավոր է`
- իր իրավասությունների սահմաններում իմանալ մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերը, ենթականերից պահանջել դրանց ճիշտ կատարումը, մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում.
- իրականացնել ստորաբաժանումների սերժանտների ծառայողական գործունեության արդյունքների ամենամսյա ամփոփում և գրավոր զեկուցել գնդի հրամանատարին.
- գումարտակի և վաշտի սերժանտների հետ անցկացնել ցուցադրական (յուրաքանչյուր ուսումնական փուլում հիմնական առարկաներից մեկական), հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ.
- իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչև ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները.
- իր իրավասությունների սահմաններում իմանալ գնդի սպառազինությունը, ռազմական և այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին.
- ցուցաբերել օգնություն գումարտակների սերժանտներին մարտական պատրաստության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով և վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման նկատմամբ.
- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ.
- օգնություն ցուցաբերել գնդում սերժանտական խորհուրդների ձևավորման և դրանց աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն գումարտակներում և առանձին վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ.
- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի և ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գնդի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ.
- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից և շարքային կազմի զինծառայողներից անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների և առօրյա աշխատանքների կատարման ժամանակ.
- մասնակցել գնդում անցկացվող զանգվածային մարզական միջոցառումներին.
- շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում և առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը.
- իրականացնել վերահսկողություն գնդի օրվա վերակարգում ներգրավված սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նախապատրաստման ու ծառայության կրման նկատմամբ. շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գնդի հրամանատարի ցուցումով ստուգել ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը:»:
Հոդված 6. Կանոնագրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասում «ավագների» բառը փոխարինել «վաշտերի սերժանտների» բառերով:
Հոդված 7. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140.3-րդ և 140.4-րդ հոդվածներով.
«Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը
Հոդված 140.3. Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի (դիվիզիոնի) ստորաբաժանումների սերժանտների ուսուցման, զինվորական դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, ստորաբաժանումների սերժանտների կողմից մարտական պատրաստության պարապմունքների որակով անցկացման, նրանց մասնագիտական պատրաստվածության պատշաճ ապահովման, ստորաբաժանումների սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության և նրանց արտաքին տեսքի համար:
Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ ստորաբաժանումների սերժանտների հետ տարվող աշխատանքի հարցերով` գնդի (բրիգադի) սերժանտին, և համարվում է գումարտակի (դիվիզիոնի) ստորաբաժանումների սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների անմիջական պետը:
Հոդված 140.4. Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը պարտավոր է`
- մասնակցել գումարտակի (դիվիզիոնի) մարտական պատրաստության պլանավորմանը և իրականացնել ստորաբաժանումների սերժանտների մասնագիտական պատրաստության հաշվառում.
- ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել ցուցադրական, հրահանգչամեթոդական, գործնական և ստուգողական պարապմունքներ.
- իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչև ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեկան դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները.
- իր իրավասությունների սահմաններում իմանալ գումարտակի (դիվիզիոնի) սպառազինությունը, ռազմական և այլ տեխնիկայի կառուցվածքն ու շահագործման կանոնները, տիրապետել տեխնիկական անվտանգության սահմանված կանոններին.
- օգնություն ցուցաբերել գումարտակում սերժանտական ենթախորհուրդը ձևավորելու և դրա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում մասնակցել սպառազինության, ռազմական և այլ տեխնիկայի նախապատրաստմանը զորավարժություններին և պարապմունքներին.
- ցուցաբերել օգնություն ստորաբաժանումների սերժանտներին մարտական պատրաստության պարապմունքների ճիշտ կազմակերպման նպատակով և վերահսկողություն սահմանել դրանց մեթոդապես ճիշտ անցկացման նկատմամբ.
- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ նոր եկած սերժանտների ժամանակին ու պատշաճ ընդունման, բաշխման ու բոլոր տեսակի բավարարումների ապահովման համար, ցուցաբերել օգնություն նրանց կայացման ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ գումարտակի (դիվիզիոնի) ուսումնանյութական և տեխնիկական բազայի կատարելագործման ու սարքին պահելու ուղղությամբ.
- իր իրավասությունների սահմաններում սահմանել վերահսկողություն վաշտերում մարտական պատրաստությունից անցկացվող պարապմունքների նկատմամբ.
- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի և ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, գումարտակի հրամանատարին անմիջապես զեկուցել զինվորական կարգապահության խախտումների, ինչպես նաև ստորաբաժանումների սերժանտների և շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների վերաբերյալ.
- պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից ապահովել անվտանգության կանոնների պահպանումը պարապմունքների անցկացման, հրաձգության, զորավարժությունների ու առօրյա աշխատանքների կատարման ժամանակ.
- յուրաքանչյուր ամիս ստորաբաժանումների սերժանտների հետ անցկացնել արդյունքների ամփոփում մարտական պատրաստության, ծառայողական գործունեության, զինվորական կարգապահության վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին ու գնդի (բրիգադի) սերժանտին.
- մասնակցել գումարտակում զանգվածային մարզական միջոցառումների անցկացմանը.
- շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել վաշտերում անցկացվող վերկացը, առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը.
- իրականացնել վերահսկողություն գումարտակի (դիվիզիոնի) օրվա վերակարգում ներգրավված ենթակա անձնակազմի նախապատրաստման և ծառայության կրման նկատմամբ, ինչպես նաև շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի ցուցումով անձամբ ստուգել ստորաբաժանումներում սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների կողմից ծառայության իրականացումը:»:
Հոդված 8. Կանոնագրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում «(անձնախմբերի, ավագների)» բառերը փոխարինել «(ջոկերի սերժանտների)» բառերով:
Հոդված 9. Կանոնագրքի 151-րդ հոդվածին նախորդող վերնագրում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 10. Կանոնագրքի 151-րդ հոդվածում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 11. Կանոնագրքի 152-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով.
2) 8-րդ մասը «ղեկավարել» բառից առաջ լրացնել «որպես պարտադիր զինծառայող ամեն օր, իսկ որպես պայմանագրային զինծառայող` շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ անձամբ» բառերով.
3) 9-րդ և 20-րդ մասերը «հրամանատարների տեղակալներից» բառերից հետո լրացնել «(դասակների սերժանտներից)» բառերով:
Հոդված 12. Կանոնագրքի 153-րդ հոդվածին նախորդող վերնագիրը «տեղակալը» բառից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերով:
Հոդված 13. Կանոնագրքի 153-րդ հոդվածում`
1) առաջին նախադասությունը «հրամանատարի տեղակալը» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերով.
2) երկրորդ նախադասության «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:
Հոդված 14. Կանոնագրքի 154-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «հրամանատարի տեղակալը» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերով.
2) 3-րդ մասը «հրամանատարների» բառից հետո լրացնել «(ջոկերի սերժանտների)» բառերով.
3) 6-րդ մասը «անցկացնել» բառից առաջ լրացնել «շաբաթական ոչ պակաս, քան երկու անգամ դասակում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ» բառերով.
4) 9-րդ մասը «ենթակաները» բառից հետո լրացնել «, իսկ առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության և առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին» բառերով.
5) 11-րդ մասի «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:
Հոդված 15. Կանոնագրքի 155-րդ հոդվածին նախորդող վերնագիրը «հրամանատարը» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտը)» բառերով:
Հոդված 16. Կանոնագրքի 155-րդ հոդվածում`
1) առաջին նախադասությունը «հրամանատարը» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտը)» բառերով.
2) երկրորդ նախադասության «և նրա տեղակալին (խմբի ավագին)» բառերը փոխարինել «դասակի սերժանտին» բառերով:
Հոդված 17. Կանոնագրքի 156-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «հրամանատարը» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտը)» բառերով.
2) 10-րդ մասի «հրամանատարի տեղակալին (անձնախմբի ավագին)» բառերը փոխարինել «սերժանտին» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«- շաբաթական ոչ պակաս, քան երեք անգամ ջոկում ներկա լինել երեկոյան ստուգմանը, իսկ վերկացին անձամբ անցկացնել ջոկի անձնակազմի առավոտյան ստուգում.
- առավոտյան ծառայության ներկայանալիս վաշտի հերթապահից ճշտել ենթակա անձնակազմի կարգապահության և առողջական վիճակի, ստացած առաջադրանքների մասին:»:
Հոդված 18. Կանոնագրքի 157-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը «հրամանատարին» բառից հետո լրացնել «(ջոկի սերժանտին)» բառերով:
Հոդված 19. Կանոնագրքի 164-րդ հոդվածի երրորդ և չորրորդ պարբերության «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:
Հոդված 20. Կանոնագրքի 173-րդ հոդվածում`
1) առաջին և երկրորդ պարբերությունների «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով.
2) չորրորդ պարբերության «Պահեստային» բառը փոխարինել «Պահասենյակի և զինաբուրգի պահեստային» բառերով, նույն պարբերությունը «(արկղիկում)» բառից հետո լրացնել «, իսկ զենքի (սպառազինության) հետ կրվող զինամթերքի արկղերի պահեստային բանալիները պահվում են զենքի պահասենյակում` առանձին պարկով, որը կնքվում է ստորաբաժանման հրամանատարի կնիքով» բառերով:
Հոդված 21. Կանոնագրքի 174-րդ հոդվածի առաջին պարբերության չորրորդ նախադասությունում և երկրորդ պարբերությունում, 189-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությունում, 198-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում և 200-րդ հոդվածում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:
Հոդված 22. Կանոնագրքի 233-րդ հոդվածում «և վաշտի ավագի» բառերը փոխարինել «(դասակների սերժանտների) և վաշտի սերժանտի» բառերով:
Հոդված 23. Կանոնագրքի 235-րդ հոդվածում`
1) առաջին նախադասության «հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները)» բառերը փոխարինել «և ջոկերի սերժանտները» բառերով.
2) երկրորդ նախադասության «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով.
3) երրորդ նախադասության «ավագի հրամանով դասակների հրամանատարների տեղակալները և ջոկերի հրամանատարները» բառերը փոխարինել «սերժանտի հրամանով դասակների և ջոկերի սերժանտները» բառերով:
Հոդված 24. Կանոնագրքի 236-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առավոտյան ստուգման ընթացքում ջոկերի հրամանատարները (ջոկերի սերժանտները) ապահովում են թերությունների վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում դասակների հրամանատարների տեղակալներին (դասակների հրամանատարներին), իսկ վերջիններս` վաշտի սերժանտին:»:
Հոդված 25. Կանոնագրքի 237-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության առաջին նախադասության «ավագի կամ դասակների հրամանատարների տեղակալներից» բառերը փոխարինել «սերժանտի կամ դասակների սերժանտներից որևէ» բառերով.
2) առաջին պարբերության երրորդ նախադասության «հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները)» բառերը փոխարինել «և ջոկերի սերժանտները» բառերով.
3) առաջին պարբերության չորրորդ նախադասության «ավագին» բառը փոխարինել «վաշտի սերժանտին» բառերով.
4) երկրորդ պարբերության առաջին նախադասության «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով.
5) երկրորդ պարբերության երրորդ նախադասության «հրամանատարի տեղակալը» բառերը փոխարինել «սերժանտը» բառով.
6) երրորդ պարբերության առաջին նախադասության «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով.
7) երրորդ պարբերության երրորդ նախադասության «հրամանատարները» բառը փոխարինել «սերժանտները» բառով.
8) չորրորդ պարբերության առաջին նախադասության «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 26. Կանոնագրքի 241-րդ հոդվածի երկրորդ պարբերության «հրամանատարները և դասակի հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «և դասակների սերժանտները» բառերով:
Հոդված 27. Կանոնագրքի 243-րդ հոդվածի առաջին պարբերության «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով, իսկ «հրամանատարների տեղակալներից» բառերը՝ «սերժանտներից որևէ» բառերով:
Հոդված 28. Կանոնագրքի 246-րդ հոդվածի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «սերժանտները» բառով:
Հոդված 29. Կանոնագրքի 247-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «սերժանտները» բառով, իսկ «ավագին» բառը՝ «սերժանտին» բառով:
Հոդված 30. Կանոնագրքի 249-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:
Հոդված 31. Կանոնագրքի 256-րդ հոդվածի երրորդ պարբերության առաջին նախադասությունում «վաշտի ավագի» բառերը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով:
Հոդված 32. Կանոնագրքի 274-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով, իսկ «հրամանատարի տեղակալը» բառերը՝ «սերժանտը» բառով:
Հոդված 33. Կանոնագրքի 275-րդ հոդվածի առաջին պարբերությունում`
1) 1-ին մասի «հրամանատարների տեղակալները» բառերը փոխարինել «սերժանտները» բառով.
2) 2-րդ մասի «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 34. Կանոնագրքի 306-րդ հոդվածի երրորդ նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:
Հոդված 35. Կանոնագրքի 307-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության առաջին նախադասության «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով.
2) առաջին պարբերության երկրորդ նախադասության «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով.
3) հինգերորդ պարբերության «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:
Հոդված 36. Կանոնագրքի 308-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության՝
ա. 4-րդ մասի «ավագի» բառը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով,
բ. 5-րդ և 10-րդ մասերի «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով,
գ. 9-րդ և 16-րդ մասերի «ավագի» բառը փոխարինել «սերժանտների» բառով,
դ. 12-րդ մասի «ավագից» բառը փոխարինել «սերժանտից» բառով.
2) երրորդ պարբերության «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:
Հոդված 37. Կանոնագրքի 309-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում և 311-րդ հոդվածի երկրորդ պարբերության 9-րդ կետում «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով:
Հոդված 38. Կանոնագրքի 315-րդ հոդվածի առաջին պարբերության 11-րդ կետում «ավագների» բառը փոխարինել «սերժանտների» բառով:
Հոդված 39. Կանոնագրքի 347-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 40. Կանոնագրքի 352-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության երկրորդ նախադասության «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով.
2) վեցերորդ պարբերության`
ա. առաջին նախադասությունը «ավագի» բառից առաջ լրացնել «անձնախմբի» բառով,
բ. երրորդ նախադասության «ավագը» բառը փոխարինել «սերժանտը» բառով:
Հոդված 41. Կանոնագրքի 357-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «ավագին» բառը փոխարինել «սերժանտին» բառով:
Հոդված 42. Կանոնագրքի 359-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «վաշտի ավագի» բառերը փոխարինել «վաշտի սերժանտի» բառերով:
Հոդված 43. Կանոնագրքի 407-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ավագները» բառը փոխարինել «սերժանտները» բառով:
Հոդված 44. Կանոնագրքի 437-րդ հոդվածի առաջին նախադասությունում «ավագին» բառը փոխարինել «վաշտի սերժանտին» բառերով:
Հոդված 45. Կանոնագրքի 12-րդ հավելվածում`
1) վաշտի հիվանդների գրանցման գրքում «ավագ» բառը փոխարինել «սերժանտ» բառով.
2) վաշտի զենքը և զինամթերքի բացթողնման գրքի ծանոթության`
ա. 1-ին կետի առաջին նախադասության «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով, իսկ «վաշտի ավագի» բառերը՝ «վաշտի սերժանտի» բառերով,
բ. 1-ին կետի երկրորդ նախադասությունը «հրամանատարի տեղակալը» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտը)» բառերով,
գ. 2-րդ կետի «ավագի» բառը փոխարինել «սերժանտի» բառով.
3) վերակարգի թերթիկը «դասակի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(դասակի սերժանտ)» բառերով:
Հոդված 46. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-71-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|