ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 172 |
քաղ. Մոսկվա |
ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 172 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
1. 10-րդ աղյուսակում՝
ա) 14.3.6.7 դիրքում 7-րդ վանդակում «Ապրանքի հերթական համարը (casdo:ConsignmentltemOrdinal)» բառերը փոխարինել «Ապրանքի հերթական համարը՝ ըստ անհատական բեռնագրի (casdo:HMConsignmentItemNumber)» բառերով.
բ) 14.3.8 դիրքի «բ» ենթակետը 7-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««Մաքսային արժեքը (casdo:CustomsValueAmount)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (currencyCodeListld ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2022» արժեքը.
գ) 14.3.10.8 դիրքի «բ» ենթակետը 7-րդ վանդակում «(դասակարգչի) նույնականացուցիչը» բառից հետո լրացնել «(currencyCodeListld) ատրիբուտ» բառերով.
դ) 14.6 դիրքի «բ» ենթակետը 7-րդ վանդակում «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (currencyCodeListId ատրիբուտ) ատրիբուտը» բառերից առաջ լրացնել «Մաքսային արժեքը (casdo:CustomsValueAmount) վավերապայմանի» բառերով:
2. 11-րդ աղյուսակում՝ 14.3.6.7 դիրքի 7-րդ վանդակում «Ապրանքի հերթական համարը (casdo:ConsignmentltemOrdinal)» բառերը փոխարինել «Ապրանքի հերթական համարը՝ ըստ անհատական բեռնագրի (casdo:HMConsignmentItemNumber)» բառերով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|