Գլխավոր տեղեկություն
Номер
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.10.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.10.2025
Дата вступления в силу
19.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2025 թվականի N 1419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման ամբողջ տեքստում «մթերքի, հումքի» բառերը փոխարինել «հումքի, մթերքի» բառերով, իսկ «մթերքի և հումքի» բառերը փոխարինել «հումքի և մթերքի» բառերով․

2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4․1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղական արտադրության կամ ներմուծված կենդանու սպանդի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) կամ իրացման (վաճառքի) համար.»․

3) որոշման N 2 հավելվածի N 5 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կամ ներմուծված կենդանու սպանդի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) կամ իրացման (վաճառքի)»․

4) որոշման N 2 հավելվածի N 5 ձևում «սպանդանոցային մորթի արդյունքում» բառերը փոխարինել «սպանդի հետևանքով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

09.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2025 թվական: